Երևանում կիրականացվեն մինչև 2 մլն քառակուսի մետրի ասֆալտապատման աշխատանքներ
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում սկսվել են փողոցների, բակերի և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով նախատեսված ասֆալբետոնե ծածկի կապիտալ և մասնակի նորոգման ծավալները կկազմեն մինչև 2 մլն քառակուսի մետր:
Հատկանշական է, որ գլխավոր և երկրորդական փողոցներից բացի՝ ծրագիրը ներառում է նաև մայթերի, նրբանցքների, բակային տարածքների, միջբակային և գրունտային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:
Շուտով կավարտվի Հանրապետության հրապարակի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքը, որն այս տարվա ծրագրի առաջին ամենամեծ բաղադրիչներից մեկն է:
2012 թվականի ասֆալտապատման ծրագրով վերանորոգելու են բոլոր վարչական շրջանների ավելի քան 350 փողոցների, 400 բակերի, միջբակային ճանապարհների ու նրբանցքների, 80 փողոցների մայթերի ասֆալտե ծածկերը: Այս տարի առաջին անգամ կասֆալտապատվեն նաև 25 գրունտային ճանապարհներ՝ 35.200 քառակուսի մետր մակերեսով:
Նախատեսված ծավալների շրջանակում նախատեսվել է նաև 644.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 26 փողոցների կապիտալ հիմանորոգում: Ըստ այդմ, կիրականացվի մայթերի նորոգում, եզրաքարերի փոխարինում, անձրևատարերի ու դիտահորորի նորոգում ու կառուցում, ինչպես նաև երթևեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել