
Կհայտարարվի պահեստազորի սպայական կազմում հաշվառված բժիշկ-մասնագետների զորակոչ
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչ հայտարարել։
Նման որոշման նախագիծ է հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ որոշման նախագծի՝ դեկտեմբերի 20-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը կհայտարարվի զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ։
Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը լինելու է մինչև 70 բժիշկ-մասնագետ:
Իսկ պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև դեկտեմբերի 31-ը կզորացրվեն պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել