
ՊՆ. մի խումբ հայ զինծառայողներ դուրս են բերվել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքի շրջափակումից
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ համացանցում վերջին ժամերին տարածվող տեսանյութն այն մասին, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից, համապատասխանում է իրականությունը։
«Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ»,-նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել