HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը թաքցնում է հատուկ ծառայությունների նոր ղեկավարի անունը

Իսրայելի հատուկ ծառայությունը՝ «Մոսադ»-ը նոր ղեկավար ունի։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Սակայն կառույցի նոր ղեկավարի անունը գաղտնի է պահվում, որն այդ պաշտոնում փոխարինելու է Յոսի Քոհենին։ Իսրայելի իշխանությունները կառույցի նոր ղեկավարին կոչում են Դ: Վարչապետի աշխատակազմից էլ հայտարարել են, որ Դ-ն «Մոսադ»-ի փորձառու վետերաններից մեկն է։ 

Սովորաբար, Իսրայելի հատուկ ծառայությունները հայտարարում են կառույցի ղեկավարի ինքնությունը՝ համապատասխան հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո, ինչն այս անգամ տեղի չի ունեցել։ Յոսի Քոհենի անունը մշտապես շրջանառվել է միջազգային մամուլում և քաղաքականության մեջ, մասնավորապես, հենց նա է բազմիցս գաղտնի գործուղումների մեկնել մուսուլմանական երկրներ, որոնց հետ վերջին ամիսներին, ԱՄՆ անմիջական միջնորդությամբ, Իսրայելը սկսել է բարելավել իր հարաբերությունները։

Նոյեմբերի վերջին Իրանում սպանվել էր երկրի հրթիռային ծրագրի ղեկավարներից մեկը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ Մոհսեն Ֆահրիզադեն։ Իրանը գիտնականի սպանության մեջ մեղադրել էր ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայություններին։ Իսրայելում այդ մեղադրանքին որևէ կերպ չեն արձագանքել։

Լուսանկարը՝ timesofisrael.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter