HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ռոսսելխոզնադզոր»-ը մասամբ չեղարկել է Ադրբեջանից Ռուսաստան լոլիկի ներկրման ժամանակավոր սահմանափակումները

«Ռոսսելխոզնադզոր»-ը մասամբ չեղարկել է Ադրբեջանից Ռուսաստան լոլիկի ներկրման ժամանակավոր սահմանափակումները «Ռոսսելխոզնադզոր»-ը դեկտեմբերի 17-ից մասամբ չեղարկել է Ադրբեջանից Ռուսաստանի Դաշնություն լոլիկի ներկրման ժամանակավոր սահմանափակումները՝ մատակարարման թույլտվություն տալով չորս ընկերությունների։ Այդ մասին նշվում է ռուսական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալությունից լոլիկ արտադրողների, ինչպես նաև ավելի վաղ տրամադրված փորձանմուշների հետազոտոթյան մասին ստացված հավելյալ տեղեկության ֆոնին՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հնարավոր է համարում, ադրբեջանական գործակալության երաշխիքի ներքո, դեկտեմբերի 17-ից թույլատրել լոլիկի ներկրումն Ադրբեջանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնության տարածք»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Խոսքը գնում է Քյուրդամիրի, Մասալինի, Սալյանի և Հաջիքաբուլի շրջաններում գործող չորս ընկերությունների մասին։ «Ռոսսելխոզնադզոր»-ը հավելել է, որ գերատեսչությունը շարունակում է աշխատանքները Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների հետ։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը դեկտեմբերի 10-ից արգելել էր Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրումը, իսկ արդեն դեկտեմբերի 16-ին ադրբեջանական ընկերություններից մեկին թույլատրվել էր վերսկսել մատակարարումը։

Լուսանկարը՝ Валерий Матыцин/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter