HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի գործադիր կազմի ներկայացուցիչների հետ

նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության գործադիր կազմի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրում ստեղծված իրավիճակին: Արմեն Սարգսյանն ընդգծել է դժվարին ժամանակներում պետականության շուրջ համախմբվելու ու միասնաբար գործելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ առանց այսօրվա խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց հստակ լուծումներն ուրվագծելու անհնար է մտածել ու խոսել ապագայի մասին:

Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերն ու խնդիրները: Հասարակության բևեռացվածությունից խուսափելու, գոյություն ունեցող խնդիրները ճիշտ թիրախավորելու և հաղորդակցման ճգնաժամերից խուսափելու նպատակով կարևորվել է ճիշտ աշխատանքը հանրային կապերի ոլորտում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter