HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հասան Ռոհանի. «Իրանն ուրախ է ընտրություններում Թրամփի պարտությամբ»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ահաբեկիչ և նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտությամբ։ Այդպիսի հայտարարություն Ռոհանին արել է այսօր՝ դեկտեմբերի 16-ին։

«Ոմանք ասում են, որ մենք ոգևորվել ենք Բայդենի իշխանության գալով։ Դա այդպես չէ, բայց մենք շատ ուրախ ենք, որ Թրամփը հեռացել է։ Այդ մարդը, որն իրականացրել է հանցագործություններ, սպանել մարդկանց, եղել է ահաբեկիչ: Նա նաև խոչընդոտում է Իրան պատվաստանյութի ներկրմանը»,- հայտարարել է Իրանի առաջնորդը։ 

Իրանի նախագահի ելույթը հեռարձակել է երկրի պետական հեռուստատեսությունը։ «Հուսանք՝ Բայդենի օգտին ԱՄՆ ժողովրդի ձայնը օրենքների պահպանման օգտին տրված ձայն է, այլ ոչ թե խախտելու։ Այդ ձայնը պարտավորությունների ստանձման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու ձայնն է»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին ԱՄՆ ընտրիչների կոլեգիան հաստատել էր ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները, որի արդյունքում Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ նոր նախագահը։ Դեմոկրատների օգտին քվեարկել է 306 ընտրիչ, իսկ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին՝ 232-ը։ ԱՄՆ նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է ստանար ընտրիչների 270 ձայն։

Իրանի միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ապագան հարցականի տակ է հայտնվել 2018 թվականի մայիսի 8-ին, երբ ԱՄՆ-ը միակողմանի դուրս եկավ ծրագրից և նավթի արտահանման ոլորտում պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ։ Իսլամական Հանրապետության վարկածով՝ մնացած մասնակիցները, առաջին հերթին եվրոպացիները, ամբողջությամբ չեն հետևում համաձայնագրի տնտեսական հատվածի իրենց պարտավորություններին, այդ իսկ պատճառով միջուկային գործարքը ներկայիս տեսքով իմաստ չունի։

Այդ կապակցությամբ Իրանը ձեռնամուխ է եղել ուրանի հարստացմանն ու հետազոտական գործունեությանը վերաբերող համաձայնագրով իր պարտավորությունների կատարման փուլային դադարեցմանը, իսկ հունվարի սկզբին հայտարարել է այդ գործընթացի ավարտի մասին:

Լուսանկարը՝ IRNA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter