
ՊԲ. 73 զինծառայող է անհետ կորել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում
Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ լրատվամիջոցներում տարածվել են հակասական տեղեկություններ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անետ կորած հայ զինծառայողների մասին: Մասնավորապես, շրջանառվում է ընդհուպ մինչև 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, ինչը չի համապատասխանում իրականությանը:
ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված ուղղությունում դեռևս շարունակում են անհետ մնալ 73 մարդու մասին տեղեկությունները: Միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ:
Հավելենք, որ խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ ՕնիկԳասպարյանը։
Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի իրականացվող քայլերի և դրանց արդյունքների վերաբերյալ։
Լուսանկարը՝ արխիվային
Մեկնաբանել