
Աջակցություն կստանան ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները
Գործադիրի դեկտեմբերի 17-ի նիստում ընդունված որոշմամբ հաստատվեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը։
Գործող իրավակարգավորումների համաձայն՝ սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցների հաշվին։
«Մինչև հաշմանդամության խմբի ստացումը, վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները հնարավորություն կունենան հիմնադրամի կողմից ստանալ աջակցություն առավելագույնը 6 ամիս ժամկետով: Հիմնադրամն այս պահին աջակցություն տրամադրում է յուրաքանչյուր ամիս 100 000 դրամի չափով: ՄԻջոցառման համաձայն՝ այդ գումարին կավելացվի ևս 200 000 դրամ պետական բյուջեից: Քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ 300 000 դրամ մինչև հիմնադրամի հիմնական շահառու դառնալը»,- հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Մեկնաբանել