«Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը կարող է ներկայացվել Երևանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսիացի հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորիին, ով բազմաթիվ ֆրանսիացի արվեստագետների հետ Երևան է ժամանել՝ մասնակցելու ֆրանկոֆոնիայի միամսյակին:
Ողջունելով հյուրին Երևանում և Երևանի քաղաքապետարանում՝ Տարոն Մարգարյանը հատկանշել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, մասնավորապես ներկայացնելով ջերմ ու գործնական հարբերությունները Երևանի քույր քաղաքներ Փարիզի և Մարսելի հետ:
Պատրիկ Ֆիորին ասել է, որ հասցրել է շրջել Երևանում և հիացած է մայրաքաղաքով։
Ֆրանսահայ հանրաճանաչ երգիչը Երևանի քաղաքապետին իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հայ-ֆրանսիական մշակութային նախաձեռնություններին: Երգիչը ցանկություն է հայտնել Երևանում կազմակերպել անվճար ներկայացումներ, ինչպես նաև Երևանում ներկայացնել «Փարիզի Աստվածամոր տաճարը» աշխարհահռչակ մյուզիքլը:
«Երևանի քաղաքապետարանը ամենայն հնարավորություն կներդնի Ձեր նախաձեռնություններին իր լիազորությունների սահմաններում աջակցելու համար»,- պատասխանել է Տարոն Մարգարյանը:
Նա Պատրիկ Ֆիորիին հրավիրել է մասնակցելու Էրեբունի-Երևան տոնակատարություններին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել