HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն

Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Դեկտեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-ի գիշերը քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.10C (1969 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -15.30C (2004 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.40C

Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Լուսանկարում՝ Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքը, «Հետքի» արխիվ/Քնար Բաբայան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter