HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը չհաստատեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թեկնածուին

Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի նիստի վերջին հարցը վերաբերում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատելուն:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ռեկտորի պաշտոնի համար նախապես հայտարարված մրցույթի թեկնածուների միջև եղել են մրցակցային ընտրություններ, մասնակցել է երկու թեկնածու, ընտրվել է Դիանա Գալոյանը։

«Ամբողջ գործընթացը առկա փաստաթղթերով համապատասխանում է սահմանված կարգին։ Առաջարկում եմ հաստատել ընտրության արդյունքը»,- ասաց Դումանյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, սակայն, հիշեցրեց, որ ընտրությունների նիստի հետ կապված եղել է դատական հայց: Դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների իրականացումը կասեցնել՝ հաշվի առնելով խորհրդի և ընտրական գործընթացի հետ կապված  խնդիրները:

«Կարծում եմ, որ հարցի շուրջ հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա»,- հայտնեց Մեսրոպ Առաքելյանը:

ԿԳՄՍ նախարարն էլ հայտնեց, որ որոշումը չհաստատելու որևիցե ֆորմալ հիմք գոյություն չունի:

Կառավարությունը որոշեց հետաձգել ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության մասին որոշման քննարկումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter