Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 41 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻ ծառայություն
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 41 զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ, հրադարարից հետո մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին:
«Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի հատվածներում:
Որոնումներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք»,- մանրամասնել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել