HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպել է Հայաստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յունին

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 17-ին արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպան Ֆան Յոնի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին առչնվող հարցեր:

ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին տեղեկատվություն է հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած իրավիճակի և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Չինաստանի հետ համագործակցության խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, և կողմերն արդունավետ կերպով փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հայաստանը մշտապես աջակցում է Չինաստանին՝ «մեկ Չինաստանի» քաղաքականության իրականացման հարցում:

ՉԺՀ դեսպան Ֆան Յունը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի ավանդական բարեկամական հարաբերությունները նպաստում են համագործակցության առաջխաղացմանը բոլոր ուղղություններով: Դեսպանը նշել է, որ Չինաստանը հավատարիմ է պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքին, Չինաստանը և Հայաստանը մշտապես աջակցում են միմյանց առանցքային կարևոր հարցերում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ օրակարգը հարստացնելու և առկա երկխոսությունն առավել ակտիվացնելու, ինչպես նաև՝ առևտրի, ներդրումների և տեխնիկատնտեսական ոլորտներում հետագա համատեղ աշխատանքների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter