Արտակ Բեգլարյան․ «Մեզ համար խորհրդային սահմանների շարունակականությունը անընդունելի սկզբունք է, իսկ կայծակնային սահմանազատումը՝ անընդունելի գործընթաց»
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի սահմանների սահմանազատման առնչությամբ։
«Մեզ համար խորհրդային սահմանների շարունակականությունը անընդունելի սկզբունք է, իսկ կայծակնային սահմանազատումը՝ անընդունելի գործընթաց:
Անհրաժեշտ է գտնել համապատասխան ներուժ ու մեխանիզմներ դրանցից խուսափելու համար, առավել ևս, որ երկուսի մասով էլ առկա են ավելի քան բավարար միջազգային իրավական ու պատմական հիմքեր ու փաստարկներ»,- գրել է Ա․ Բեգլարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել