ՌԴ ԱԻՆ 80 տոննա մարդասիրական օգնություն է տարել Արցախ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ավտոշարասյունը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է տարել Արցախ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԻ նախարարությունը։
Օգնությունը եկել է 15 բեռնատարով և տարվել Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի բաշխման կետեր: Ընդհանուր առմամբ՝ բեռնատարներում եղել է 80 տոննա բեռ՝ տուժած բնակչությանն անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար, մասնավորապես՝ էլեկտրակայաններ, շինանյութեր, հակահրդեհային բաքեր և կենցաղային իրեր:
Դրանք հետագայում բաշխվելու են այդ բնակավայրերի բնակիչներին` վնասված տները վերականգնելու համար:
«Ընդհանուր առմամբ, մոտ ժամանակներս երկաթուղով տարածաշրջան կժամանի 54 վագոն՝ մոտ 1200 տոննա ընդհանուր քաշով: Բեռներից են ՝ շինանյութեր, էլեկտրակայաններ, հակահրդեհային բաքեր և կենցաղային իրեր: Այն ամենը, ինչ այժմ այդքան անհրաժեշտ է տուժած բնակիչների համար»,- հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Լուսանկարը՝ mchs.gov.ru-ի
Մեկնաբանել