HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզպետը խոչընդոտներ է հարուցում «Ժառանգության» մարզային նախընտրական շտաբ հիմնելու հարցում

Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգության» Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել:

Այսպես, Գորիսում քաղաքացիները, ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո, խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները եւ հանել շտաբի վրա փակցված «Ժառանգության» լոգոնշանը:

Ակնհայտ է, որ բացի իշխանությունների միջամտությունից, նշված քաղաքացիները որեւէ այլ պատճառ տարածքի տրամադրումից հրաժարվելու համար չէին կարող ունենալ: Զարուհի Փոստանջյանը պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ ցուցակի անդամ Սուրեն Խաչատրյանին, որը, սակայն, պարզաբանումների փոխարեն իրեն հայհոյախառն արտահայտություններ է թույլ տվել ԱԺ պատգամավորի հասցեին:

«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաեւ ԿԸՀ եւ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա եւ պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ:

«Ժառանգության» շտաբի լրատվական ծառայություն

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
(2) - Իսկ քո 'Լիսկան' կամ 'Լիսկաները' այս ԱՄԲՈՂՋ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԻՆՉ ԵՆ ԱՐԵԼ Սյունիքի համար? Ես բան չտեսա: «Իհարկե», հենց Ժառանգությունն է ժանտախտությունը: Ժառանգության աշխատանքին խոչնդոտելը ՄԻԱՅՆ մի բան է նշանակում. այն աճող քաղաքական ուժ է: 'Լիսկաների' օրերն էլ անվերջ չէ: Հավատա:
Hrant
Amen angam @ntrutyunnerin bolort havaqvum eq erevannerum u giteq te amen inch ter e lucvum, tornelov Syuniq-@ anter mi hogu sri tak, heto el 80%-90% nkarac tver e urarkum u duq ter partvum eq, ԲՀԿ-ն cevi hamar mi teknacu el chi karoracel dni, heto el mec -mec xosum en, kam cez heto vonc cen tan...
sargis
Տո շատ էլ լավ է անում Սյունիքի մարզպետը, որ խոչընդոտում է Ժառանգության աշխատանքին: Ժառանգությունն ամեն տեղ ՀԱԿ-ի ձայներն է խլելու: Եթե դրանք իսակական ընդիմություն լինեին, կմիավորվեին ՀԱԿ-ին և միասնական ցուցակով կմասնակցեին ընտրություններին: Լիսկա', չընկճվես, ինչքան կարաս խոչընդոտի Ժառանգությանը /ժանտախտությանը/:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյունիք = (ՀՀԿ-ական) ֆեոդալական-օլիգարխային-հանքային-վասսալական կալվածք: 5%-ը քեֆ է անում, իսկ մնացածը ամեն օր իրենց մութ խրճիթներում անընդհատ հաշվում է վերջին 500 դրամը: Այս «նժդեհականը» ԱՅԴՔԱՆԻՑ ՀԵՏՈ էլ անպատիժ մնաց իր «սուրբ» աթոռին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter