HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փոքր տարողության ավտոբուսները երևանյան փողոցներում կհայտնվեն արդեն 2021-ի հունվարից». Հայկ Մարության

Համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 փոքր տարողության ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հաղորդագրության համաձայն՝ հաջորդ խմբաքանակը՝ 30 ավտոբուս, կներկրվի 2021-ի հունվարին, ևս 40-ը՝ փետրվարին: «Նոր ավտոբուսները երևանյան փողոցներում կհայտնվեն արդեն հունվարի կեսից: Բոլոր վարորդները կրելու են համազգեստ:

Նոր ավտոբուսները նոր տրանսպորտային պարկում անձամբ ներկայացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Ավտոբուսներն ուղևորասրահում ունեն ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ), սրահի այնպիսի բարձրություն, որ ուղևորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել, վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն, ուղևորների տեղեկացման էլեկտրոնային 4 ցուցատախտակ, կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր, ցածր հատակ՝ հաշմանդամության և մանկական սայլակների տեղավորման համար:

Քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է նաև տրանսպորտային համակարգում նախատեսվող մյուս փոփոխություններին: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ նախօրեին հայտարարված մրցույթով, կրկին համայնքային բյուջեի միջոցներով, նախատեսվում է ձեռք բերել 161 մեծ տեղատարողության՝ 8.5 մ ավտոբուսներ», - նշված է հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter