
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է 62 զինծառայողի գերեվարման մասին լուրը
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է 62 զինծառայողի գերեվարման մասին լուրը։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի:
ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
Հորդորում ենք հայրենական լրատվամիջոցներին չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ազդել հասարակության տրամադրությունների վրա», - նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել