HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը կորոնավիրուսի պատճառով փակում է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ

Ադրբեջանի և Ռուսաստանի ցամաքային սահմանը, երկու երկրներում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով, կփակվի մինչև 2021 թվականի մարտ ամիսը։ Այդ մասին РБК-ին հայտնել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը։

«Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ադրբեջանում, կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի, ինչպես նաև մեր երկրում կարանտինային խիստ միջոցառումների ներդրման պատճառով, Ռուսաստանի Դաշնության (Դաղստան Հանրապետություն) և Ադրբեջանի Հանրապետության ցամաքային սահմանը քաղաքացիների անցման համար փակ կլինի մինչև 2021 թվականի մարտի 1-ը»,- նշել են Ադրբեջանի դեսպանատնից։

Ադրբեջանի դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չժամանել Դաղստան, այնտեղից Ադրբեջան անցնելու համար՝ «հաշվի առնելով տարվա ձմեռային ժամանակաշրջանը, ոչ բարենպաստ եղանակային պայմանները, ենթակառուցվածքների բացակայությունը և կենցաղային պայմանները»։

Ադրբեջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսի համավարակից ի վեր այդ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 195,4 հազար դեպք։ Վարակվածներից 131,2 հազարը ապաքինվել են, 2133-ը՝ մահացել։ Ներկայումս Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված է շուրջ 62 հազար մարդ։ Միայն վերջին մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի թիվը հասել է 3962-ի։

ՌԴ կառավարությանն առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ համավարակից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 2,791 միլիոն մարդ։ Միայն վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 28,5 հազար նոր դեպք։ Վիրուսից մահացել է 49,7 հազար մարդ, ապաքինվել՝ 2,2 միլիոնը։

Լուսանկարը՝ Мурад Оруджев / РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter