HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը Բորտնիկովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների կատարումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ՝ դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների կատարումը։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ 

«Քննարկվել է տարածաշրջանում առկա ընթացիկ իրավիճակը, հակամարտության կարգավորումը, եռակողմ հայտարարության դրույթների կատարումը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ զրուցակիցներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը շարունակում է մնալ կայուն։ Բացի այդ, հանդիպման ժամանակ քննարկվել են նաև անվտանգության ոլորտում Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցության վերաբերյալ հարցեր։

Հատկանշական է, որ մինչև Բաքու ժամանելը, դեկտեմբերի 18-ի առավոտյան Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել էր Երևան, սակայն չկա որևէ պաշտոնական հաղորդագրության, թե ում հետ է Երևանում հանդիպել Բորտնիկովը։ Միայն նշվում է, որ օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցել են։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնել Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնացել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության/president.az

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter