HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Moderna ընկերությունը, արտադրական սխալի պատճառով, ոչնչացրել է պատվաստանյութի 400 000 չափաբաժին

Moderna ընկերությունը, արտադրական սխալի պատճառով, ստիպված ոչնչացրել է կորոնավիրուսի պատվաստանյութի 400 000 չափաբաժին։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատվաստանյութերի հարցերով խորհրդական Մոնսեֆ Սլաուին։ Նշվում է, որ «ֆիլտրման» հետ կապված խնդիրն առաջացել է արտադրության եզրափակիչ փուլերում։

Ընկերության ներկայացուցիչ Ռեյ Ջորդանի խոսքերով՝ Moderna-ն այս ամիս նախկինի պես կարող է արտադրել պատվաստանյութի 20 միլիոն չափաբաժին, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակում 85-100 միլիոն չափաբաժին՝ Միացյալ Նահանգների համար։

Սլաուին նշել է, որ նման խնդիրներ կարող են առաջանել արտադրական այնպիսի բարդ գործընթացի ժամանակ, ինչպիսին Moderna-ի պատվաստանյութի արտադրությունն է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փորձագետների կոմիտեն FDA-ի բժշկական կարգավորիչին խորհուրդ է տվել ԱՄՆ-ում օգտագործել COVID-19-ի Moderna ընկերության արտադրած պատվաստանյութը: Չնայած Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Moderna-ի պատվաստանյութը կկիրառվի, սակայն FDA-ը դեռևս չի հաստատել այն:

Լուսանկարը՝ usatoday.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter