HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՊՀ պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Մինսկում

ԱՊՀ պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 15-ին, Մինսկում։ Այդ մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 18-ին, հայտարարել է Համագործակցության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բարձր է գնահատում 2021 թվականին Համագործակցության նախագահությունը Մինսկին փոխանցելը և պատրաստակամություն հայտնել հաջորդ տարի գործընկերներին հրավիրել Բելովեժյան թավուտ, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվել է Անկախ պետությունների համագործակցության ստեղծման պայմանագիրը, ինչը նշանակում էր ԽՍՀՄ գոյության դադարեցում։

ԱՊՀ պետությունների ղեկավարների առցանց գագաթնաժողովի ժամանակ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն էլ առաջարկել է ստեղծել ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ, որոնք արգելված կլինեն ԱՊՀ անդամ երկրների տարածքում: 

«Արդիական եմ համարում ԱՊՀ շրջանակներում ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների միասնական ցուցակի ստեղծումը, որոնք արգելված կլինեն ԱՊՀ անդամ երկրների տարածքում»,- հայտարարել է Ռահմոնը։ Տաջիկստանի նախագահն ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնինառաջարկել է մասնագիտացված խորհուրդների հետ միասին սկսել այդպիսի ցուցակի ձևավորման աշխատանքները։

Լուսանկարը՝ գագաթնաժողովի առցանց հեռարձակումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter