Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստանի մարդասիրական օգնությունը՝ Արցախի բնակչությանը
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից հիմնադրված Հոդված 3 ակումբում ակտիվ աշխատանքներ են ընթանում Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին հրատապ հումանիտար օգնություն տրամադրելու համար: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ, Հոդված 3 ակումբը Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում ապաստանած շուրջ 1700 դպրոցահասակ երեխաներին ու նրանց ընտանիքներին տրամադրելու է առաջին անհրաժեշտության պարագաներից բաղկացած հիգիենայի փաթեթներ, տաք հագուստ ու ձմեռային կոշիկներ։ Բացի հումանիտար օգնությունից, Հոդված 3 ակումբը կազմակերպելու է երկարաժամկետ դասընթացներ, արվեստի դպրոցներ և բազմաթիվ այլ նախաձեռնություններ արցախցի դպրոցականների համար:
Տեսանյութում «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահը և ակումբի կամավորները պատմում են, թե ինչպես առաջացավ Արցախի բնակչությանը օգնելու գաղափարը և ինչպես է կազմակերպվում հումանիտար օգնության տրամադրումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել