HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ը կփակի Ռուսաստանում գործող իր երկու հյուպատոսությունները

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն որոշել է փակել Վլադիվոստոսկում և Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպոսությունները։ Այդ մասին TACC և РИА Новости գործակալություններին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ որոշումն ընդունվել է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի օպտիմալացման համար։

«ԱՄՆ-ում ռուսական գլխավոր հյուպատոսությունների հետ կապված որևէ գործողություն չի նախատեսվում»,- հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Դեռ դեկտեմբերի 14-ին ռուսական Коммерсант պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ը հնարավոր է փակի Վլադիվոստոսկում և Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպոսությունները։ Ավելի ուշ, Associated Press գործակալությունը հայտնել էր, որ Պետքարտուղարությունը դեռ դեկտեմբերի 10-ին Կոնգրեսին հայտնել է այդ որոշման մասին։ Ըստ այդ հրապարակման՝ գլխավոր հյուպատոսությունների փակումը կապված է «Ռուսաստանում ամերիկյան դիվանագետների թվի սահմանափակման պատճառով առաջացած կադրային խնդիրների հետ»։

2017 թվականին Ռուսաստանը պահանջել էր մինչև 455-ի կրճատել ամերիկյան դիվանագիտական առաքելության դիվանագիտական և տեխնիկական աշխատակիցների թվաքանակը, այն դեպքում, երբ միայն դեսպանատանն աշխատում էր մոտ 1200 մարդ։ Ռուսաստանի ԱԳՆ նման որոշումը հաջորդել էր ԱՄՆ-ից ռուսաստանցի 35 դիվանագետների արտաքսման հետ։

Ի պատասխան, ԱՄՆ-ն փակել էր Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի հյուպատոսությունը։ Բացի այդ, 2018 թվականին, Սկրիպալների թունավորմանն ի պատասխան, ԱՄՆ-ը արտաքսել էր ևս 60 դիվանագետների և փակել Սիեթլում ռուսական գլխավոր հյուպատոսությունը։ Արդյունքում, Մոսկվան էլ փակել էր Սանկտ Պետերբուրգում ամերիկյան գլխավոր հյուպատոսությունը։

2020 թվականի սկզբին Ռուսաստանում գործում էին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում ամերիկյան գլխավոր հյուպատոսությունները, ինչպես նաև Սախալինում հյուպատոսական գործակալությունը։ Մարտին, կորոնավիրուսի համավարակի պատճառով, Վլադիվոստոսկում ամերիկյան գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել էր իր աշխատանքը, իսկ դիվանագիտական մյուս ներկայացուցչությունները մատուցում էին միայն այնպիսի ծառայություններ, որոնք կապված են արտակարգ իրավիճակների հետ։

Լուսանկարը՝ dailyhindnews.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter