HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն ծովում Ռուսաստանին և Չինաստանին համարում է հիմնական սպառնալիքներ

Ռուսաստանը և Չինաստանը ծովում ԱՄն-ի երկու հիմնական սպառնալիքներն են։ Այդ մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի, Ծովային հետևակի կորպուսի և ԱՄՆ առափնյա պահպանության միացյալ նոր ռազմավարության մեջ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, Չինաստանը և Ռուսաստանը «բոլոր հնարավոր գործիքներն օգտագործում են միջազգային իրավունքը խաթարելու համար՝ իրենց շահերն ապահովելու նպատակով», ինչպես նաև ձգտում են ամբողջ աշխարհում բնական ռեսուրսների ագրեսիվ արդյունահանմանը։ 

Ընդորում, ռազմավարության մեջ ընդգծվում է, որ հենց Չինաստանն է, այլ ոչ թե Ռուսաստանը, հանդիսանում գլխավոր սպառնալիքը։ «Չինաստանը միակ հակառակորդն է, որի տնտեսական և ռազմական պոտենցիալը երկարաժամկետ մարտահրավեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար»։ Չինաստանի և Ռուսաստանի դեմ պայքարելու համար, ռազմավարությամբ ենթադրվում է ողջ աշխարհում գործընկերների հետ միջազգային կապերի խորացում և նավատորմի արդիականացում։ 

Վերջին տարիներին Հարավչինական ծովը հանդիսանում է ԱՄՆ-ի և Չինաստանի ծովային դիմակայության հիմնական վայրը։ Պեկինը հայտարարում է իր տարածքային հավակնությունները վիճելի մի քանի կղզիների նկատմամբ (հակառակ միջազգային դատարանների որոշումներին) և մեծացնում իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: ԱՄՆ-ը աջակցում է Չինաստանի հակառակորդներին՝ ժամանակ առ ժամանակ խոշոր զորավարժություններ անցկացնելով Հարավչինական ծովում։

Լուսանկարը՝ Flickr / Official U.S. Navy Imagery

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter