Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Հայաստանում դեկտեմբերի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Եղանակային կանխատեսումների մասին տեղեկությունները հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-25-ը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան, պայմանավորված եղանակի պարզեցմամբ, սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի ադրյունքում հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապահներին սպասվում է մերկասառույց։ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել