HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի ՊՆ. «Ռուսաստանի հետ միասին շարունակվում է Ղարաբաղի հարցով մշտադիտարկման կենտրոնի կառուցման աշխատանքը»

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը կիրակի օրը՝ դեկտեմբերի 20-ին, հայտնել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի վերահսկողության հարցով Ռուսաստանի հետ համատեղ մշտադիտարկման կենտրոնի շինարարության շարունակման մասին:

«Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրին համապատասխան՝ քայլեր են ձեռնարկվում հրադադարի ռեժիմի վերահսկման և մշտադիտարկման կենտրոնի շուտափույթ գործարկման ուղղությամբ (Լեռնային Ղարաբաղում)։ Համապատասխան աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությամբ»,- նշվում է թուրքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ռուս-թուրքական միացյալ մշտադիտարկման կենտրոնը կտեղակայվի Աղդամի շրջանում։ Դեռ նոյեմբերի կեսերին Թուրքիայի արտաքին պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարը հայտնել էր, որ ռուս և թուրք զինծառայողներն «առաջիկայում կանցնեն իրենց պարտականությունների կատամանը՝ Լեռնային Ղարաբաղի հարցով մշտադիտարկման միացյալ կենտրոնի շրջանակներում»։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարել են։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնել Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնացել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter