Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Մարտի 31-ի երեկոյան ժամերին, ապրիլի 1-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 2-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին, ապրիլի 1-4-ը աստիճանաբար կբարձրանա գիշերը 2-4, ցերեկը՝ 4-6 աստիճանով:
Երևանում մարտի 31-ի երեկոյան ժամերին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է անձրև: Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել