HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում առաջարկում են սոցցանցերի ռեեստր ստեղծել. մասնակիցներին կպարտադրեն արգելափակել անօրինական բովանդակությունը

ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկել են ստեղծել սոցիալական ցանցերի ռեեստր, որի մասնակիցներին կպարտադրեն մշտադիտարկել հրապարակված բովանդակությունը և արգելափակել անօրինական տեղեկատվությունը։ Այդ մասին գրում է «TACC» գործակալությունը։ 

Օրենսդրական նախագծի հեղինակներն են Պետդումայի պատգամավորներ Ալեքսանդր Խինշթեյնը և Սերգեյ Բոյարսկին, որոնք փոփոխություն են առաջարկում 2017 թվականին ընդունված «Սոցիալական ցանցերի կարգավորման մասին» օրենքում։

Նախագծի հեղինակներն առաջարկել են ռեեստրում ներառել բոլոր այն սոցիալական ցանցերը, որոնք Ռուսաստանից օրական ունեն ավելի քան 500 000 այցելություն։ Եթե երեք ամսվա ընթացքում օգտատերերի թիվը պակաս է նշված թվից, ապա սոցիալական ցանցը, սեփականատիրոջ դիմումի հիման վրա, կհեռացվի ռեեստրից։ Ընդ որում՝ սոցիալական ցանցը, առանց սեփականատիրոջ դիմումի, կհեռացվի ռեեստրից, եթե այցելությունների թիվը 6 ամսվա ընթացքում չգերազանցի 500 000-ը։ 

Օրենսդրական նախագծի համաձայն՝ ռեեստրը պետք է վարի «Ռոսկոմնադզոր»-ը։ Փոփոխությունները հոսթինգ պրովայդերներին կպարտադրի, համապատասխան դիմումից ստացումից հետո երեք օրվա ընթացքում, սոցիալական ցանցերի սեփականատերերի մասին տեղեկատվություն տրամադրել գերատեսչությանը։

Սոցիալական ցանցերի մեծ մասը մտնում են տեղեկատվության տարածման կազմակերպիչների ռեեստրի մեջ։ Անվտանգության դաշնային ծառայության և ուժային մյուս կառույցների հարցումների հիման վրա այդ ռեեստրի մասնակիցները պարտավոր են ներկայացնել օգտատերերի նամակագրությունը, ֆայլերը, որոնք նրանք փոխանակում են, աուդիո հաղորդագրությունները և վճարումների մասին տվյալները։

Նկարը՝ impactplus.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter