HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայմանագիր՝ բնապահպանության նախարարության եւ տնտեսագիտական համալսարանի միջեւ

Բնապահպանության նախարարությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, կարևորելով բնապահպանության ոլորտում կադրերի պատրաստման գործընթացի արդյունավետ կազմակերպումը, այսօր ստորագրեցին համագործակցության պայմանագիր:

Պայմանագրի առարկան երկկողմանի աջակցող գործողությունների ապահովման միջոցով «Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն» մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագրի իրականացումն է` համակարգի համար որակյալ մասնագետներ պատրաստելու և աշխատանքի տեղավորելու նպատակով:

Բնապահպանության նախարարության մասնակցությունն այդ աշխատանքներին, հատկապես կրթական ծրագրերի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և մասնագիտական թեզերի թեմաների վերաբերյալ եզրակացություններ և առաջարկություններ տալու, ինչպես նաև սովորողների պրակտիկայի կազմակերպման ուղղությամբ, մեծապես կօգնի կադրերի պատրաստումն առավել գործնական հիմքերի վրա դնելու:

Պայմանագրի ստորագրումից հետո բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը խոսեց բնապահպանության առջև ծառացած արդի խնդիրներից` կապված հատկապես կլիմայի փոփոխության և ադապտացման, անապատացման վտանգների, կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների հետ, ողջունեց տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությունը` նոր կրթական ծրագրեր ներմուծելու և կրթության որակն արդիականացնելու ուղղությամբ:

Համալսարանի ռեկտոր Կ. Աթայանի խոսքը վերաբերում էր ինչպես կրթական նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը, այնպես էլ աշխատաշուկայում շրջանավարտների պահանջարկի ձևավորման և աշխատանքի տեղավորման հարցերին, որը նույնպես դիտարկվում է որպես բուհի ռեյտինգային ցուցանիշ: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:  

Մեկնաբանություններ (1)

Vlad
Shat lava gone usanoxnery patshach ev corupcion paymanneric chbxox bnapahpanakan porcaqnnutiun ksovorecnen naxararutian hamapatasxan patasxanatunerin:)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter