HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բելառուսի ոստիկանությունը ցուցարարների տվյալների բազա է ստեղծել

Բելառուսի ոստիկանությունը նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերի մասնակիցների տվյալների բազա է ստեղծել։ Այդ մասին հայտնել է պետական «Беларусь 1» հեռուստաընկերությունը։ Տվյալների բազան ներառում է ցուցարարների սեռի, տարիքի, բնակության վայրի, աշխատավայրի կամ ուսումնական հաստատության, ինչպես նաև հետաքրքրությունների վերաբերյալ տեղեկատվություն։

Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի հանրային կարգի պահպանման և պրոֆիլակտիկայի վարչության պետ Ալեքսանդր Կուպչենյան նշել է, որ տվյալների բազայում ներառվել են այն անձինք, որոնք ձերբակալվել կամ անհատականացվել են «չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար»։

Բելառուսի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Յուրի Նազարենկոն հայտնել է, որ տվյալների բազայի ստեղծման հանձնարարականը տվել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Սեպտեմբերին Telegram-ի ընդդիմադիր Nexta Live ալիքը, որը լուսաբանում է Բելառուսում բողոքի ցույցերը, հրապարակել էր Բելառուսի ՆԳՆ ավելի քան 1000 աշխատակիցների տվյալները, որոնք մասնակցել էին ցուցարարների ձերբակալությանը։

Լուսանկարը՝ Vasily Fedosenko / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter