HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ իր հյուրին սպանելու համար

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ իր հյուրին սպանելու համար։

«2020թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 15:10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում  քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 51 հասցեում գտնվող նախկին կաթսայատան շենքի ներսում այրված դիակ կա: 

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի 44-ամյա բնակիչը, 2020թ. դեկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիր քաղաքի, Մաշտոցի փողոցում վարձակալած իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել իրեն հյուրընկալված տղամարդու գլխի և դեմքի շրջաններին, վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական  վնասվածքներ: Այնուհետև 44-ամյա տղամարդը դիակը տեղափոխել է իր տան հարևանությամբ գտնվող վերոնշյալ կաթսայատուն, որտեղ էլ այրման եղանակով փորձել է վերացնել դիակը և հետքերը: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:  

Նախաքննությունը շարունակվում է», - նշված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter