HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը տեղեկացնում է, որ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի ( Serj Tankian) և « Hayastan All Armenian Fund «Հայաստան» համահայկական հիմնադրամ ի գործադիր տնօրեն Haykak Arshamyan-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան համահայկական հիմնադրամը 100 հազար ԱՄՆ դոլար կներդնի ձեռքերի գերժամանակակից պրոթեզների նախագծի մեջ, որն, ինչպես արդեն տեղեկացրել եմ, իրականացնելու ենք «Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնի» հետ համագործակցությամբ։ Նշեմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունենալու նաև սպասվելիք դրամահավաքին։ Համահայկական ջանքերի ներդրմամբ և միասնական աշխատանքով հաղթահարելու ենք ամեն դժվարություն։

Շնորհակալ եմ բոլոր աջակիցներից և նրանց ովքեր դեռ միանալու են այս նախաձեռնությանը», - իր ֆեյսբուք էջում գրել է պատգամավորը։

Լուսանկարը՝ Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter