HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խելացի երկրների խելացի լուծումները

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Բիզնես Ինկուբատորը և Եվրասիա Միջազգային Համալսարանը (ԵՄՀ)՝ Key Solutions խորհրդատվական ընկերության աջակցությամբ, հայտարարում են նորարարության, ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացման, էլեկտրոնային բիզնեսի խթանման մրցույթ հետևյալ ուղղություններով՝

  • Պետական ծառայություններ
  • էլեկտրոնային առևտուր
  • ՏՀՏ կիրառման արդյունավետությունը բիզնեսի տարբեր բնագավառներում
  • Գործարարության նոր և նորարար ուղղություններ:

Մրցույթը կանցկացվի 3 փուլով: 1-ին փուլում մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները, որոնցից կընտրվեն նորարարները և մրցունակները: Այնուհետև մասնակիցների ցանկությամբ և փորձագետների գնահատման արդյունքներով կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք էլ մրցութային 2-րդ և 3-րդ փուլերի ընթացքում մենթորների և մասնագետների աջակցությամբ կմշակեն իրենց գաղափարները` կառուցելով նորարական գաղափարի բիզնես-մոդելը և ձգտելով այն հասցնել փորձնական նախատիպի կամ աշխատանքային մոդելի տեսքի:  

Հաղթող թիմերը նորարարության և մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը կամ աշխատանքային մոդելները հնարավորություն կունենան ներկայացնելու Դիջիթեք Բիզնես Ֆորում և Եվրասիական տնտեսական միջազգային երիտասարդական համաժողովի IT-Start-ups մրցույթում: Բացի այդ նորարական գաղափարների համար կկազմվեն համապատասխան բիզնես-պլաններ և փաստաթղթեր ֆոնդահայթայթման համար: Հնարավոր է նաև, որ հաղթող թիմերին կտրամադրվեն համապատասխան աջակցություն նորաստեղծ ընկերությունների գրանցման համար:

Փուլերի ընթացքում թիմերին խորհրդատվական և մենթորական աջակցություն կցուցաբերեն Key Solutions խորհրդատվական ընկերության, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Բիզնես Ինկուբատորի և Եվրասիա Միջազգային Համալսարանի դասախոսական և փորձագիտական անձնակազմը: Թիմերը հնարավորություն կունենան ստանալու նաև նեղ մասնագիտական խորհրդատվություն ԻՏՁՄ անդամ ընկերությունների, համագործակցող կառույցների կողմից: 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2012թ. ապրիլի 12-ը, ժամը 18:00՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, ԲՈՒՀ, էլ.փոստ և հեռախոսի համար) [email protected] հասցեին, վերնագրում նշելով «start-up» բառը: Մանրամասների համար կարող եք այցելել www.uite.org:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter