HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ  Զարեհ Սինանյանը հանդիպել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին, քննարկելու հայաստանյան հետպատերազմական շրջանի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում Սփյուռքի մասնագիտական ներգրավվածության թեման:

Քննարկումը ծավալվել է հետևյալ ուղղություններով.

սփյուռքահայ մասնագետների ներգրավում աջակցելու համար տեղացի մասնագետներին էրգոթերապիայի, վերականգնող և ֆիզիկական թերապիաների ընթացքում

աջակցություն տեղացի մասնագետներին պրոտեզավորման ժամանակակից տեխնոլոգիաների գծով (ինչպես ուսուցում, այնպես էլ պրոթեզավորման գործընթաց)

հոգեբանական աջակցություն և ոլորտային փորձի փոխանակում Սփյուռքի և Հայաստանի համապատասխան մասնագետների միջև

Արցախում աշխատավայրերի ստեղծում, և թե ինչպես սփյուռքի մեր հայրենակիցները կարող են աջակցել նոր ներդրումներին և բարեգործական նախաձեռնություններին:

«Եթե Դուք սփյուռքահայ եք և վերոնշյալ ոլորտներից որևէ մեկում ներգրավված եք, խնդրում ենք գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով Ձեր փորձը և վկայականները»,- նշված է Գլխավոր հանձնակատարի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter