Բժշկական աշխարհը միավորել է ուժերը հանուն վիրավոր զինվորի առողջության (տեսանյութ)
«Էրեբունի» ԲԿ-ում ամերիկացի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի գլխավորությամբ կատարվել է նորարարական վիրահատություն:
Արցախում Ռոբերտ Անտոնյանը հրազենային վնասված էր ստացել, որի հետեւանքով վնասվել էր դիմային նյարդը:
«Էրեբունի» ԲԿ-ի հաղորդմամբ՝ անհրաժեշտ էր սեղմ ժամկետում կատարել վիրահատություն, այլապես դիմային նյարդը վերականգնելը անհնար կդառնար:
Հայաստանում, սակայն, նման վիրահատություն չէր կատարվել: Վիրահատության ընթացքում անջատվել է ենթալեզվային նյարդը, ապա՝ դիմային նյարդը, որոնք այնուհետեւ միացվել են իրար:
Վիրահատությունը հարթ է անցել, այժմ վերականգնողական փուլն է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել