HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնմանը ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցության արդյունավետ հարթակի։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ նախարար Այվազյանն իր գործընկերոջը համապարփակ ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ ագրեսիան և դրա հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter