HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարն առաջարկում է կրթական նոր ծրագիր ներդնել

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, հանդիպել բակալավրի կրթական ծրագրի ուսանողների հետ՝ քննարկելու համագործակցության նոր ծրագրի գաղափարը։

ԱԻՆ-ը հայտնում է, որ նախարարի առաջարկով ներդրվելիք կրթական ծրագիրն ուսանողներին հնարավորություն կտա քառամյա ուսման վերջին մեկ տարին սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ստանալ սպայի կոչում և պայմանագրային հիմունքներով ծառայել բանակում:

Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ ուսումնասիրվելու են երկու բուհերի կրթական ծրագրերի համադրման հնարավորությունները: Կմշակվի հարցաշար եւ ուսանողների մասնակցությամբ հարցախույզ կկազմակերպվի՝ հասկանալու համար վերջիններիս դիրքորոշումը:

Այսօր ՃԿՊԱ ավելի քան 90 շրջանավարտ ծառայում է պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում, 60 շրջանավարտ՝ ոստիկանությունում, 10 շրջանավարտ՝ ազգային անվտանգության ծառայությունում:

Ակադեմիայի հեռակա համակարգում սովորում է պաշտպանության նախարարության և ոստիկանության 100 աշխատակից և ծառայող:

Նախարարը լիահույս է, որ առաջարկը հաջողությամբ կյանքի կկոչվի, և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները կհամալրեն ազգային բանակի սպայական կազմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter