Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունվարի 11-ը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության առաջին և երկրորդ ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունվարի 11-ը։
Դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ աջակցության առաջին ծրագրով հաստատված դիմումների թիվը 93,385 է․ դիմողներից 82,481-ն աջակցությունն արդեն ստացել է։
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բնակիչներին տրվող 300,000 դրամ աջակցության ծրագրով հաստատվել է 28,022 դիմում։
Երկու ծրագրի շրջանակում էլ աջակցության վճարման գործընթացը շարունակվում է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել