HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 838 նոր դեպք է գրանցվել, մահացել է 18 մարդ

Դեկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 155440 դեպք, որոնցից 135638-ն` առողջացած, 2691-ը` մահվան ելքով:

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ երեկ կատարվել է 2953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 838 նոր դեպք: 1052-ն առողջացել է, 18-ը՝ մահացել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 573167 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 660 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter