HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետն այցելել է «Հուսո տուն»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գործող գերմանական Կարմիր խաչի «Հուսո տուն» և մասնակցել «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 18-րդ շրջանի փակմանը: Նկատելով, որ ծրագրի շահառուների գերակշիռ մասը կանայք են, քաղաքապետը շնորհավորել է նրանց կանանց միամսյակի կապացությամբ և վստահեցրել, որ քաղաքային իշխանությունը այսուհետ նույնպես կշարունակի աջակցել և հետամուտ լինել մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրների լուծմանը:

 

Տարոն Մարգարյանը Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեյի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի հետ շրջել և ծանոթացել է «Հուսո տան» շենքային ու կենցաղային պայմաններին և մատուցվող ծառայություններին:

Քաղաքապետը կարևորել է կազմակերպության մարդասիրական առաքելութունն ու հավաստիացրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կշարունակի հնարավորին աջակցել բարեգործական ծրագրերի իրականացմանը:

«Այսօր Երևանում գործում են նմանատիպ 14 բարեգործական ճաշարան, որտեղից օգտվում են ավելի քան 2500 շահառուներ: Սոցիալապես խոցելի խմբերի խնդիրներն ու նրանց աջակից բարեգործական կազմակերպությունները մշտապես Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Մենք պատրաստ ենք համատեղ ծրագրեր իրականացման միջոցով նպաստել խնդիրների վերջնական լուծմանը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով այցելության համար Կառլ-Հայնց Շայդեն քաղաքապետին տեղեկացրել է, որ սոցիալական տունն այսօր հոգում է ավելի քան 300 սոցիալապես անապահով տարեց շահառուների սննդի, տնային խնամքի և այլ հարցեր, ինչպես նաև ծրագրեր են իրականացվում երեխաների համար:

«Չափազանց կարևոր է Ձեր` որպես Երևանի քաղաքապետի ցուցաբերած ուշադրությունն ու հոգատարությունը սոցիալապես անապահով խավի ու նրանց խնդիրների նկատմամբ: Լսելով յուրաքանչյուր քաղաքացու Դուք հավատ եք ներշնչում, որն այս մարդկանց համար ամենակարևորն է»,- ընդգծել է Կառլ-Հայնց Շայդեն: Բարեգործը նաև նշել է, թե տեղյակ է, որ մայրաքաղաքի փողոցներում հայտնված թվով 73 անօթևաններ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեկտեմբերից տեղափոխվել ու մինչ օրս բնակվում են սոցիալական ժամանակավոր կացարաններում, ինչը նրա խոսքերով, ամենա ուղղակի կերպով բնութագրում է քաղաքապետի բարձր մարդկային տեսակը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանի կողմից հետևողական աշխատանք է տարվում մայրաքաղաքի անապահով ընտանիքների ու անհատների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ և ի մասնավորի անդրադառնալով անօթևաններին, նշել է, որ ժամանակավոր կացարաններով ապահովվելուց բացի, նրանք այդ ընթացքում աշխատանքային որոշակի հմտություններ ձեռքբերելով, աշխատանք ունենալու հնարավորություն են ստացել, ընդ որում նրանց մի մասն արդեն իսկ տեղավորվել է աշխատանքի: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ սոցիալական խնդիրների լուծման այս մոտեցումը լինելու է շարունակական:

Քաղաքապետը զրուցել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել ուսումնասիրել ու օրենքի և հնարավորությունների սահմաններում լուծում տալ դրանց: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter