HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Ղազարյանն ընտրվեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Դեկտեմբերի 23-ին Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Ռոբերտ Ղազարյանը: Այս մասին հայտնում է ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունը։

Ռոբերտ Ղազարյանը ծնվել է 1976թ. Երևանում: 2001թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը, 2005թ-ին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: Ռոբերտ Ղազարյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է Հին Արևելքի պատմությունը, Հայոց պատմության հին շրջանը, Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի պատմության միջին և ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանը: Նա 4 գրքի և 31 հոդվածի հեղինակ է: 

Ռոբերտ Ղազարյանը 2005 թ-ից աշխատում է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում: 2013-2020թթ. եղել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, 2020 թ. սեպտեմբերի 15-ից՝ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: 

Ռոբերտ Ղազարյանը ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնի վարիչն է 2008թ-ից:  2015թ-ից առ այսօր նա ԳԱԱ «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլալեզու պարբերականի պատասխանատու քարտուղարն է, 2014 թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» ժողովածուի գլխավոր խմբագրի տեղակալը: 

Ռոբերտ Ղազարյանը Հայաստանի պատմաբանների ասոցացիայի անդամ է: 2011-2015թթ. եղել է ԲՈԿ-ի 006 Համաշխարհային պատմություն մասնագիտական խորհրդի անդամ, «Մերձավոր Արևելք», «Հին Արևելք», «Արևելագիտությունը Հայաստանում» ժողովածուների խմբագրական խորհուրդների անդամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter