HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն

Դեկտեմբերի 23-ին Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստում ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց տնտեսական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1986թ․: 2008թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտության համալսարանը: 2011թ-ին ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան: 

Սովորել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ դառնալով իրավագիտության մագիստրոս:

Իր աշխատանքային ուղին Արմեն Սարգսյանն անցել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ լինելով համակարգչային լաբորատորիայի ղեկավար, ցանցային ադմինիստրատոր, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսումնական մասի պետի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ: 2020թ-ի հոկտեմբերից  Արմեն Սարգսյանը ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն էր:

Մեկնաբանություններ (2)

Կարեն
Արդարամիտ անձնավորություն։
Սահակյան Վարդուհի
Արժանի և արժանավոր հայ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter