HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության բանակը հերոսական դրվագներ է հրապարակել պատերազմի օրերից

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դրվագներ է հրապարակել արցախյան վերջին պատերազմում հայ զինծառայողների գործած սխրանքներից։

«Սանիտար-վարորդ, շարքային Արսեն Գրիշայի Տերտերյանը մարտական ինտենսիվ գործողությունների ժամանակ թշնամական կրակի տակից տարհանել է զոհերին ու վիրավորներին:

Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Դավիթ Շահենի Մոսյանը ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում հմտորեն ղեկավարել է մարտը` պատճառելով թշնամուն կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Նույն հատվածում ընթացող թեժ մարտերի ժամանակ աչքի են ընկել ավագ-լեյտենանտ Սերգեյ Վլադիմիրի Դավիդյանը, սերժանտ Վահե Վարդանի Մանուկյանը, կրտսեր սերժանտներ Դավիթ Արայի Հարությունյանը, Միքայել Արսենի Սամսոնյանը, շարքայիններ Վանանդ Վահագնի Կիրակոսյանը, Գագիկ Սարգսի Մկրտումյանը, Արթուր Սենիկի Պարսամյանը, Նարեկ Վաչագանի Ենգիբարյանը, Դավիթ Արսենի Իոաննեսյանը, Ռաֆիկ Զորիկի Հակոբյանը, Արթուր Անդրանիկի Ծատուրյանը, Ջանիկ Արթուրի Առաքելյանը, Արսեն Կարենի Զաքարյանը:

Շարքային Կարեն Սերգեյի Գալստյանը հյուսիս-արևելյան ուղղությամբ ակտիվ մարտ է վարել թշնամու դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ ու կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է հակառակորդի հրետակոծությունից:

Կապիտան Մամիկոն Աշոտի Աքուլյանը իր ստորաբաժանման հետ հմտորեն կատարել է մարտական առաջադրանքները, ոչնչացրել թշնամու կենդանի ուժ և ռազմական տեխնիկա:

Մայոր Դավիթ Մավրի Սարգսյանը իր ղեկավարած մարտկոցի անձնակազմով ոչնչացրել է թշնամու 2 հարվածային ԱԹՍ, իսկ Հադրութի մատույցներում ոչնչացրել շուրջ 200 թշնամու զինվորի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter