HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են սահմանային անցակետերի արդիականացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացման վերաբերյալ խորհրդակցություն: 

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրել է ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, նշվել է, որ Եվրոպական ներդրումային բանկը հաստատել է ծրագրի 30.8 մլն եվրոյի ներդրումային վարկը: Սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը գնահատվում է 60 մլն եվրո: 

Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին հանձնարարել է նախատեսված աշխատանքները կազմակերպել ըստ սահմանված ժամանակացույցի: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter