
Աշխարհի յուրաքանչյուր 100-րդ բնակիչը կորոնավիրուսով է վարակվել
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 78 միլիոնը։ Այդ մասին տեղեկանում ենք Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներից։
Այդպիսով, ստացվում է, որ վիրուսի կրող է դարձել երկրագնդի բնակչության 1 %-ը։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Երկիր մոլորակի բնակչության ընդհանուր թիվը գնահատում է 7,795 միլիարդ։
Կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարը շարունակում է մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգները (18,2 միլիոն դեպք)։ Առաջին եռյակում են նաև Հնդկաստանը (մոտ 10,1 միլիոն դեպք) և Բրազիլիան (7,3 միլիոն դեպք)։ Առաջատար եռյակին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2,9 միլիոն դեպք։
Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 1,72 միլիոն մարդ։ Գրեթե 44 միլիոն մարդ էլ ապաքինվել է։
Լուսանկարը՝ Wotjek Radwanski/AFP via Getty Images
Մեկնաբանել