HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում 27 տարի ազատազրկման է դատապարտվել հայտնի լրագրող Ջան Դյունդարը

Թուրքիայում 27 տարի ազատազրկման է դատապարտվել թուրք հայտնի լրագրող Ջան Դյունդարը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 23-ին Ստամբուլի դատարանը 18 տարի և 9 ամիս ժամկետով Դյունդարին դատապարտել է ռազմական և քաղաքական լրտեսության նպատակով պետական գաղտնիքի ստացման համար և ևս 8 տարի 9 ամիս ժամկետով՝ ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով։ Դյունդարը գտնվում է աքսորի մեջ և բնակվում է Գերմանիայում։

Ընդ որում, Դյունդարը արդարացվել է գաղտնի տեղեկատվությունը հրապարակելու մեղադրանքից։ Դատարանը կրկին պահանջել է ձերբակալել լրագրողին։ Դյունդարի փաստաբանները բոյկոտել են դատական նիստը՝ դա բացատրելով նրանով, որ իրենց մասնակցությամբ չեն ցանկանում լեգիտիմացնել դատավճիռը, որն ընդունվել է քաղաքական դրդապատճառներով։

Ջան Դյունդարի նկատմամբ հարուցված գործը բացվել էր այն բանից հետո, երբ 2015 թվականին ընդդիմադիր Cumhuriyet թերթը, որի գլխավոր խմբագիրն էր Դյունդարը, հրապարակել է գաղտնի տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիայի կառավարությունը զենք է մատակարարում սիրիացի ապստամբներին։

2016 թվականին Դյունդարը, պետական դավաճանության մեղադրանքով, դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն արդարացվել լրտեսության մեղադրանքից։ Սակայն 2018 թվականին Անկարայի բարձրագույն դատարանը չեղարկել էր որոշումը և դատական նոր գործընթաց սկսելու որոշում կայացրել, այդ թվում նաև լրտեսության մեղադրանքի մասով։

Արդյունքում, Թուրքիայում հայտարարվել էր, որ Ջան Դյունդարը թաքնվում է։ Փաստաբանների խոսքերով՝ Թուրքիայում նրա ունեցվածքը առգրավվել է։ 2016 թվականի ամռան վերջից Դյունդարը բնակվում է Գերմանիայում։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter