HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլի 13-ից փոխվում Է ԱՄՆ մուտքի արտոնագրերի միջնորդավճարի չափը

Երկու շաբաթից՝ ապրիլի 13-ից, ԱՄՆ պետքարտուղարությունը կփոփոխի արտոնագրերի միջնորդավճարի չափը: Ոչ ներգաղթային արտոնագրերի և սահմանահատման քարտերի համար նախատեսված միջնորդավճարները կբարձրանան, մինչդեռ բոլոր տեսակի ներգաղթային արտոնագրերի համար նախատեսված միջնորդավճարները կնվազեցվեն:

Պետքարտուղարությունը հնարավորության սահմաններում պետք է կարողանա միջնորդավճարների հավաքագրման միջոցով  վերականգնել արտոնագրերի ձևակերպման համար ծախսված միջոցները: Ներկա պահին  գանձվող միջնորդավճարները բազմաթիվ պատճառներով չեն ծածկում արտոնագրերի ձևակերպման համար ծախսված միջոցները: Ոչ ներգաղթային արտոնագրերի միջնորդավճարների ավելացումը կնպաստի ծառայությունների ավելացմանն ու ընդլայնմանն արտասահմանում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աշխատողների թվի ավելացմանը` արտոնագրերի աճող պահանջարկը բավարարելու համար: 

Չնայած հիմնականում ներգաղթային արտոնագրերի  համար նախատեսված միջնորդավճարների ավելացմանը`  E տեսակի արտոնագրերի (պայմանագրային հիմունքներով ներդրողների և առևտրով զբաղվողների համար) և K (ԱՄՆ քաղաքացիների հարսնացուների/փեսացուների համար) տեսակի արտոնագրերի միջնորդավճարները կնվազեցվեն: 

Ոչ ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներ
 

Արտոնագրի տեսակ

նախկին սակագին

   նոր սակագին

Զբոսաշրջության, բիզնես, տրանզիտ, անձնակազմի անդամի, ուսանողական, փոխանակման ծրագրի այցելուի, և լրագրողների համար նախատեսված արտոնագրեր

$140

$160

Միջնորդագրի վրա հիմնված արտոնագրեր (H, L, O, P, Q, և R)

$150

$190

Պայմանագրային հիմունքներով ներդրողների և առևտրով զբաղվողների համար նախատեսված արտոնագրեր (E)

$390

$270

Հարսնացուների/փեսացուների համար նախատեսված արտոնագրեր (K)

$350

$240

Սահմանահատման քարտեր (15 տարեկան և բարձր)

$140

$160

Սահմանահատման քարտեր (15 տարեկանից ցածր)

$14

$15

Ոչ ներգաղթային արտոնագրերի միջնորդավճարների փոփոխության հետևանքով բոլոր տեսակի ներգաղթային արտոնագրերի միջնորդավճարների չափը նվազեցվում է: 

Ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներ

Արտոնագրի տեսակ

միջնորդավճարի նախկին չափը

միջնորդավճարի նոր չափը

Ընտանիքի անմիջական և ոչ անմիջական անդամների համար դիմումներ 

$330

$230

Աշխատանքային միջնորդագրերի հիման վրա դիմումներ

$720

$405

Այլ ներգաղթային արտոնագրերի դիմումներ

$305

$220

Բազմազանության վիճակախաղի արտոնագրերի դիմումներ

$440

$330

Վերադարձող մշտական բնակչի կարգավիճակի ճշտում

$380

$275

Ինչպես հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, նշված սակագները ուժի մեջ կմտնեն 15 օրից: Միջնորդավճարների վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով հյուպատոսական հարցերով գրասենյակի և ԱՄՆ դեսպանությունների և հյուպատոսարանների կայքէջերը: 

Մեկնաբանություններ (1)

John Haleblian
Are you sure of the dollar amounts you list? Diaspora Armenians have never paid over $60 for a 21 visa.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter