HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ Սարավան-«Զանգեր» հատվածը՝ բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter